Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշիում
Աժ նախկին պատգամավոր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշի քաղաքում: Նա ուրիշ մեծահարուստների էլ է քարոզում և համոզում, որ Շուշիում տուն կառուցեն, որպեսզի տեղացիներին ցույց տան, թե իրենք ինչքան կապված են Շուշիին ու Արցախին առհասարակ:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ եթե նրան հետևեն մի շարք գործարարներ, իրենք կխրախուսեն և կնպաստեն, որ ՀՀ-ում բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են ԼՂՀ-ում առանձնատուն ունենալ, ունենան: