Կասպարովը Լատվիայից քաղաքացիության իրավունք է խնդրել
Շախմատի աշխարհի նախկին չեպիոն Գարի Կասպարովը Լատվիայի կառավարությանը խնդրել է, որ իրեն քաղաքացիություն շնորհեն` հատուկ ծառայությունների դիմաց: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ըստ աղբյուրի` Կասպարովի նամակը ստացել են խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները: «BNS» գործակալությանն այս մասին հայտնել է Լատվիայի Սեյմի պատգամավոր Այնարս Լատկովսկիսը: Որոշ պատգամավորներ էլ այդ մասին գրել էն «Twitter»-ի իրենց էջերում:
Լատկովսկիսը հայտարարել է, որ Կասպարովը Լատվիայից քաղաքացիություն է խնդրում հատուկ ծառայությունների համար, և միևնույն ժամանակ, ցանկանում է պահպանել Ռուսաստանի քաղաքացիությունը:
Սեյմը իրավունք ունի քաղաքացիություն շնորհել արտասահմանցի այն անձանց, ովքեր երկրին հատուկ ծառայություններ են մատուցել:
Նշենք, որ Գարի Կասպարովը շախմատային կարիերան ավարտել է 2005 թ.-ին և սկսել է զբաղվել քաղաքականությամբ: Կասպարովը քաղաքականության մեջ հայտնի է Կրեմլի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ խիստ քննադատություններով: Համարվում է Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը