Դերասան Լև Դուրովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Ռուս հայտնի դերասան Լև Դուրովը հոսպիտալացվել է Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նրա մոտ առաջացել են ստամոքսաղիքային տրակտի հետ կապված խնդիրներ: Ինչպես փոխանցում է «Lifenews»-ը, 81-ամյա Դուրովն ինքն է ինքնուրույն դիմել բժշկի: Բժիշկներն ասել են, որ առաջիկայում դերասանը դուրս կգրվի հիվանդանոցից:
Նախորդ տարի, ինչպես հիշեցնում է լրատվամիջոցը, դերասանի մոտ ինսուլտ է առաջացել, որից հետո նա նոր-նոր սկսել էր քայլել ու խոսել: Բժիշկները լավատեսորեն են տրամադրված և նշում են, որ վերակենդանացումը բարեհաջող է ընթանում: