
Մաշտոցի պողոտան միակողմանի փակ է, իրականացվում են քննչական գործողություններ
Մաշտոցի պողոտան այս պահին երթևեկության համար միակողմանի փակ է: Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, ժապավենով շրջափակված է այն հատվածը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, պայթուն է եղել: Այս պահին ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ տարածքին, որտեղ քննչական գործողություններ են իրականացվում, գետնին թափված են պայթեցված առարկաները:
Դեպքի վայրում է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով ինչպես և ոստիկանները, լրագրողներին որևէ տեղեկություններ չի հաղորդում, սակայն ըստ չհաստատված լուրերի` տեղի է ունեցել դանակահարությսւն, որի ընթացքում տուժել են ոստիկաններ:
Ազատության հրապարակում սակավաթիվ մարդիկ կան, իսկ շուրջ երկու տասնյակ անձ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Նախորդիվ`
Ոստիկանության հայտարարությունը. Կան տուժած ոստիկաններ
Փոխոստիկանապետ. Ազատության հրապարակում հանցագործություն է տեղի ունեցել