Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ
Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում անց է կացվել ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: «Այբ» կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է «Հասուն դատողություն» դիպլոմի, երկրորդ տեղի և «Պատանի ընթերցող», «Պատանի հռետոր» անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք» միակ մրցանակին:
Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի սան Քրիստինե Գրիգորյանն արժանացել է «Գիտելիքի բազմազանություն» դիպլոմի: Օլիմպիադայի բացարձակ հաղթող է ճանաչվել Թուրքմենստանը ներկայացնող մեր հայրենակցուհի Ռուսալինա Գրիգորյանցը: Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ղրղստանի հավաքականներում ևս ընդգրկված են եղել հայազգի աշակերտներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա