«Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի»` երիտասարդ գիտնականների դպրոց
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր մեկնարկում է «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։
Նպատակը Հայաստանում ապակու գիտության, մշակույթի ու արտադրության զարգացումն է։ Դպրոցի աշխատանքներին մասնակցում են երիտասարդ գիտնականներ տարբեր բուհերից ու գիտահետազոտական ինստիտուտներից, ինչպես նաև՝ ապակի արտադրող մասնագետներ։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց դպրոցի կազմ-կոմիտեի նախագահ, քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Ռուզաննա Ավետյանը:
«Նախատեսում ենք դասախոսություններ, փորձեր: Բացման արարողությանը նաև ապակու կիրառական արվեստի նմուշների և կենցաղային իրերի ցուցահանդես կլինի: Դասախոսությունները կլինեն ապակե բյուրեղային նյութերի, գեղարվեստական ապակու ստացման, առանձնահատկությունների, կիրառման, մշակման եղանակների թեմաներով»,- ասաց նա և հայտնեց, որ դպրոցի աշխատանքները մեկ շաբաթ են տևելու:
Ռուզաննա Ավետյանը նկատեց, որ Հայաստանում սիլիկատային արդյունաբերությունը, մասնավորապես` ապակու արտադրությունը միշտ էլ զարգացած է եղել: Նա նաև նշեց, որ մասնագիտությունը, սակայն, չի զարգանում, ուսանողներ չկան, տեղեկացվածությունը ցածր է, և իրենք ծրագիր են ներկայացրել, որը հավանության է արժանացել:
Նշենք, որ դպրոցը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա