Ադրբեջանի ԶՈՒ-ի պահեստազորի սպան Սաֆար Աբիևին առաջարկել է ինքասպան լինել
Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը դավաճան է և ազգի ու հայրենիքի թշնամի: Ադրբեջանական «haqqin.az» լրատվական կայքի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել «Պահեստային սպաներ» ադրբեջանական հասարակական միավորման ղեկավար գնդապետ-լեյտենանտ Յաշար Ջաֆարլին:
Հատկանշական է, որ Ադրբեջանի զինված ուժերի նախկին զինվորականը մեկ անգամ չէ, որ Սաֆար Աբիևի հետ կապված բացահայտող հայտարարություններ է արել: Մանավորապես, վերջինս հրապարակել էր Եվրոպական բանկերում Սաֆար Աբիևի հաշիվների մասին տեղեկատվությունը:
Այս անգամ Ջաֆարլին տեղեկություններ է հրապարակել Գերմանիայի Համբուրգ քաղաքում Սաֆար Աբիևի պատկանող անշարժ գույքի մասին:
Յաշար Ջաֆարլին հայտարարել է, որ Սաֆար Աբիևը պետք է «ծնկաչոք ներողություն խնդրի խաղաղ պայմաներում, թիկունքում զոհված զինծառայողների ծնողներից և այնուհետև ինքնասպան լինի»:
Ադրբեջանական Զինված ուժերի նախկին սպան հայտարարել է նաև, որ Աբիևը «դավաճան է, ազգի ու հայրենիքի թշնամի, և մարդկային տեսքով սատանա»: Նա նաև Աբիևին համարել է իր անձնական թշնամի:
Այնուհանդերձ նա պատրաստակամություն է հայտնել պաշտպանել նախկին պաշտպանության նախարարի շահերը: «Այս քայլով մենք Աբրևին և նրան նմաններին մատնանշում ենք այն իրողությունը, որ նրանք հավերժ չեն իրենց աթոռներում և կարող են իրենց իսկ կողմից ստեղծված համակարգի զոհը դառնալ»,- հայտարարել է Յաշար Ջաֆարլին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա