Գրոս. Կոժորան անտակտություն է ցուցաբերել
«The Ukrainian Week» պարբերականը տպագրել է շվեյցարացի քաղաքագետ Անդրես Գրոսի` «Ժողովրդավարության ճգնաժամի առաջ կանգնելով» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Ժողովդավարությունը` հարյուրավոր մանր ու մեծ բաղադրիչների խճանկար է, և այն շարժվում է անընդմեջ: Շատ բաղադրիչներ, օրինակ իրավունքները և հաստատությունները կայուն չեն: Ոչ բոլորն են ճիշտ ուղղությամբ շարժվում, սակայն նրանք բոլորը համատեղ որոշում են տվյալ պահին ժոովրդավարության որակը:
Այսօր, այս բաղադրիչներից շատերը շատ երկրներում հետընթաց են գրանցում: Հասարակական երկխոսությունն անկում է ապրում, իսկ ԶԼՄ-ները նախընտրում են սկանդալային նյութեր: Կուսակցություններն այլևս հասարակության մեծամասնությանը չեն ներկայացնում: Ահա թե ինչու ենք խոսում ժողովրդավարության անկման մասին:
Ժողովրդավարական խճանկարում ընտրություններն ամենամեծ բաղադրիչն են: ԵԱՀԿ 57 անդամ պետություններն ու ԵԽ 47 անդամ պետությունները ժողովրադավրություն ցածր մարկարդակ են գրանցել, քանի որ այստեղ ընտրությունների ընթացակարգը վատն է:
Այս տարի Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում նմանատիպ ձախողում դրսևորվեց եվրոպացիների կողմից նաև զարմանալի էր, որ ոչ բոլոր դիտորդներն էին ծառայում ժողովրադվարությանը, ավելին` նրանք աշխատում էին ի օգուտ անօրինական կերպով իշխանության հասած մարդկանց:
Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշվում էր, որ այն անցել էր լուրջ խախտումներով:
Այս հայտարարությունով, ԵԱՀԿ պատվիրակությունները ցույց է տալիս, որ ընտրությունների որակը չի որոշվում միայն մեկ օրով:
ԵԽԽՎ-ն իր հերթին հայտարարել է, որ ընդհանուր առմամբ նրանք ականատես են եղել արդար և թափանցիկ ընտրությունների: Սակայն ինձ համար առավել զարմանալի է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրայնիայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի այն հայտարարոթյունը, որ ողջունում է ադրբեջանից ժողովրդին և իշխանությանը նման ձեռքբերման համար, քանի որ այն կարևոր քայլ է դեպի ժողովրդավարական զարգացում:
Ադրբեջանցիներից շատերը այս հայտարարության վերաբերյալ անմիջապես արձագանքեցին Բաքվում կայացած բողոքի ակցիայի ժամանակ: Հայտարարությունը գոհացուցիչ էր հաղթողի, օլիգարխների համար, սակայն այն ոչ մի առնչություն չուներ քաղաքական ճշմարտացիության և ժողովրադվարության որակի հետ:
Ուկրաինայի ԱԳ նախարարն անտակտություն է ցուցաբերել` հղում անելով միջազգային այն դիտորդների հայտարարությանը, ում ռեժիմն էր հրավիրել և վճարել, և ովքեր չեն արդարացնում Կոպհենգենյան չափանիշները:
Նման հայեցակարգային ու դիվանագիտական սխալները չեն օգնում Եվրոպայում վերականգնել ժողովրդավարությունը: Նրանք, ովքեր ուզում են դա անել, պետք է դիմակայեն փաստերին ու հստակ նշեն թերությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա