Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը
Հայաստանի Հանրապետության նախագահը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը: Այդ մասին նախագահի գրությունն այսօր ստացվել է Ազգային ժողով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
ՎՊ նախագահի նշանակման հարցը կընդգրկվի նոյեմբերի 11-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Վերահuկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով: Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանում մշտապեu բնակվող և ընտրական իրավունք ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը