Դ. Բաբայան. Համանախագահների լավատեսությունը կարևոր է
«Համանախագահների հայտարարությունները, որոնք ուղղված են բոլոր կողմերին, այդ թվում՝ Արցախին, խաղաղ ճանապարհով կարգավորելու խնդիրը, գնահատում եմ դրական: Նույնիսկ անուղղակի ձևով ընդգծելով Արցախյան կողմի դերակատարությունը, նշանակում է, որ Արցախը ևս բանակցային գործընթացի կողմ է, չնայած, Արցախի մասնակցությունը դե յուրե վերականգնված չէ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք համանախագահների այցը տարածաշրջան, ասաց ԼՂՀ նախագահի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Մյուս կողմից, միջնորդներն Ադրբեջանի հետ դեռ երկար աշխատանք պետք է տանեն, քանի որ այդ երկիրը հրաժարվում է զերծ մնալ ֆաշիստական հայտարարություններից, ի վերջո, եկել է ժամանակը, որ միջնորդներն Ադրբեջանին պետք է ցույց տան իր հստակ տեղը:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ համանախագահները լավատեսությունը չեն կորցրել և մեծ ջանքեր են գործադրում, պրոցեսը ճիշտ ուղով տանելու նպատակով»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված համանախագահների լավատեսությունը, ո՞րն է դրա հիմքը, Դ. Բաբայանը նշեց. «Այդ լավատեսությունն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում ընտրական ցիկլն ավարտվել է, այսինքն՝ որևէ ներքին զարգացում չի կարող խնդիրներ ստեղծել արտաքին քաղաքական հարցերի վրա կենտրոնանալու համար: Եվ հետո, դժվար է պատկերացնել, որ համանախագահները կհայտարարեն, որ սա այնպիսի բարդ խնդիր է, որ դժվար է կարգավորել կամ այն 20 կամ 30 տարի հետո կկարգավորվի»:
Նախորդիվ`
Մինսկի խումբ. Ռազմական գործողությունները կդիտարկվեն խաղաղ գործընթացի խափանման փորձ
Սերգեյ Մինասյան. Համանախագահների հայտարարությունը միանշանակ ուղղված է Ադրբեջանին
Ս. Նիկոյան. Համանախագահները ջանքեր են գործադրում՝ պրոցեսը փակուղուց դուրս բերելու ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները