ԼՂՀ նախագահը ստորագրել է 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր` 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ըստ հրամանագրի` 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ, ինչպես նաևայն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում