Գագիկ Մինասյան. 2014 թ բյուջեն ևս կունենա սոցիալական ուղղվածություն
2014 թ բյուջեն ևս կունենա սոցիալական ուղղվածություն: Անդրադառնալով ԱԺ-ում ընթացող 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Ցանկացած խորհրդարանի, կարծում եմ, նաև երկրի համար հաջորդ տարվա բյուջեի քննարկումը, կարևոր հանգրվան են, որովհետև ըստ էության այդ քննարկումներով պայմանավորվում է այն ֆինանսական և ոչ միայն ֆինանսական քաղաքականությունը, որը կիրկնացվի երկրում հաջորդ տարվա ընթացքում: Արվում են շետադրումներ և ցույց է տրվում թե կառավարությունը և իշխանությունները ինչպսի հիմնական թիրախներ են առաձնացրել եկող տարվա համար»,- ասաց Գագիկ Մինասյանը:
«Ինչ վերաբերում է երկող տարվա բյուջեի առանձնահատկություններին, ապա մենք ունենք եկամտային մասի բավականի լավ` շուրջ 10 տոկոս աճ, ծախսային բնագավառում` շուրջ 8 տակոսի աճ: Դեֆիցիտը կազմում է շուրջ 2,6 տակոս` ՀՆԱ-ի նկատմամբ: Դա բավականին լավ ցուցանիշ է, որովհետև ԵՄ-անդամ երկրների համար ռիսկային է համարվում 3 տոկոսից բարձր դեֆիցիտի ցուցանիշը»,- հավելեց բանախոսը:
Գ. Մինասյանի խոսքերով, եկող տարվա բյուջեով նախատեսված են բավական լուրջ սոցիալական ծրագրեր:
«Եկող տարվա բյուջեն ևս կարելի է համար սոցիալական ուղվածության բյուջե: Ինչպես արդեն նշել էի, այս տարվա բյուջեն իր ծախսային մասով նախորդ տարվա նկատմամբ աճում է շուրջ 8 տոկոսով: Սակայն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունն, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը, աճը շատ ավելի բարձր է, քան 8 տոկոսը: Մասնավորապես` կրթության բնագավառում մենք ունենք 12, առողջապահության բնագավառում` 13, իսկ սոցիալական ապահովության բնագավառում 18 տոկոսի աճ: Այս բնագավառներում էական դրական փոփոխություններ են նախատեսվում, որոնք, ըստ էության, առնչվելու են մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությանը»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները