Ադրբեջանում կոչ են արել ծեծի ենթարկել Եվրոպական շարժման առաջնորդին՝ Երևանում հայկական երաժշտության տակ պարելու պատճառով
Երևանում անցկացված միջազգային միջոցառման շրջանակում Ադրբեջանի Եվրոպական շարժման ղեկավար Ռամին Հաջիլիի՝ հայ աղջիկների հետ ռեստորանում պարելու մասին տեսանյութը իրարանցում է առաջացրել Ադրբեջանում:
Ադրբեջանի «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիևը կոչ է արել ծեծի ենթարկել Եվրոպական շարժման առաջնորդին: Նշենք, որ Հաֆիզ Հաջիևը հայտնի է իր տարօրինակ հայտարարություններով, օրինակ, կոչ է արել վճարել 10 հազար եվրո նրան, ով կկտրի Նախիջևանում հայերի ջարդերի մասին պատմող գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի ականջը:
«Moderator.az» կայքին տրված հարցազրույցում նա դատապարտել է Ռամին Հաջիլիի այդ գործողությունը:
«Ռամին Հաջիլին Երևանում կոնյակ է խմել և զվարճացել: Ճիշտ չի լինի նրա նման քայլն անպատիժ թողնել: Իրավապահ մարմինները պետք է այս գործը քննեն և միջոցներ ձեռնարկեն: Ես անձամբ կդիմեմ մեր կուսակցության երիտասարդներին և կհրամայեմ մի լավ ծեծել նրան»,- հայտարարել է Հաջիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում