Ռիժկով. Լուկաշենկոն թող իր գործերով զբաղվի, պետք չէ խառնվել ուրիշի գործերին
«Լուկաշենկոն թող իր գործերով զբաղվի, պետք չէ խառնվել ուրիշի գործերին, ուրիշ երկրի հարցերին»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` մեկնաբանելով Բելառուսի նախագահի հայտնի հայտարարությունը` Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու խոչընդոտի վերաբերյալ:
Նրա խոսքով, բոլորն էլ հստակ հասկանում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մեկ օրվա ընթացքում չէ, որ լուծվելու է և եթե հարցն այդպես դրվի, ապա դա կնշանակի, որ Հայաստանը երբեք չի մտնի Մաքսային միություն.
«Չի կարելի Ղարաբաղյան հիմնախնդիրը կապել Հայաստանի անդամակցության հետ. Մաքսային միությունը բոլորովին այլ թեմա է»,- հավելեց Ն.Ռիժկովը:
Նախորդիվ՝
Դ.Վոլկով. Աբխազական հատվածի երկաթուղու բացման խնդիրը գարնանը կքննարկվի ավելի առարկայական