Դերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնում հետազոտվում է
Դերասան Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է «Սթրես» հոգեկան առողջության վերականգնողական կենտրոնում: Նա հետազոտություններ է անցնում: Այս մասին Panorama.am-ին ասացին կենտրոնից: Իսկ թե ինչքան կմնա կենտրոնում, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ այսօր դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, նրա մոտ արնահոսություն է սկսվել, և այժմ նա տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այնտեղից նրան տեղափոխել են «Սթրես» հոգեկան առողջության վերականգնողական կենտրոն:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:
Նշենք, որ վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ ևս. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այս արարքը ՀՀ Քրեական օրենսգրքով պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախաքննական մարմինը որոշում էր ընդունել ձերբակալել Վարդան Պետրոսյանին:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի մոտ արնահոսություն է սկսվել. Նա տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը