Ադրբեջան. 142 քաղբանտարկյալ` տարեսկզբից մինչև հոկտեմբերի 1-ը
«Human Rights Club»-ը տպագրել է տարեսկզբից մինչև հոկտեմբերի 1-ը Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների ցուցակը: Այս մասին տեղեկացնում է «South Caucasus Diary» պարբերականը:
Ցուցակում ներկայացված է 142 անուն, ովքեր ներկա պահին քաղաքական շարժառիթներով գտնվում են կալանքի տակ կամ ազատազրկման են դատապարտվել. լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ, հասարակական և քաղաքական գործիչներ:
Նրանցից շատերը ձերբակալվել են խոսքի ազատության, հավաքների ու միություններում իրենց իրավունքները իրացնելու համար: Այս ցուցակը կազմվել է հաշվի առնելով ԵԽԽՎ բանաձևում առկա չափանիշները:
«Human Rights Club»-ը այս զեկույցի ընդարձակ տարբերակը կտպագրի 2014թ հունվարին:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ձմեռային ստաշրջանում քննարկել էին Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման և քաղբանտարկյալների խնդիրների մասին զեկույցները:
Վեհաժողովում մերժվել է քաղաքական բանտարկյալների մասին զեկույցը, որի հեղինակը` գերմանացի Քրիստոֆ Շտրասերը, ներկայացրել էր 85 բանտարկյալի անունով ցուցակ: Զեկույցի դեմ է քվեարկել 125, կողմ` 79 մարդ: Բաքուն մինչ քննարկումն արտահայտել էր իր բողոքն այդ զեկույցի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա