Վահրամ Պետրոսյան. Ռուսական կողմը վարկ է տրամադրելու ՀԱԷԿ-ի կյանքի երկարացման համար
«Ռուսական կողմը տրամադրելու է ֆինասնական միջոցներ՝վարկ, որն ուղղվելու է հայկական ատոմակայանի վերազինմանը, իսկ վարկի չափը դեռ քննարկվում է»,-այսօր ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը:
«Մեր ատոմակայանը տարիների ընթացքում վերազինվել է և համապատասխանում է անվտանգության միջազգային բոլոր չափորոշիչներին: Հետագայում ևս աշխատանքներ են տարվելու ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,-նշեց Պետրոսյանը:
«Կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել ատոմակայանի կյանքը. ռուսական կազմակերպությունները, ինչպես նաև հայկական մասնագիտացված կազմակերպությունները իրականացնելու են ատոմակայանի կյանքի երկարացման աշխատանքները»,-նշեց Վ. Պետրոսյանը:
Իր հերթին, նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը նշեց, որ իրենք շատ տպավորված են այն հանգամանքով, որ հայկական ատոմակայանը ինտեգրվել է աշխարհի միջուկային օբյեկտների ցանցին:
«Ցանկացած տեխնիկական պատահար, որը տեղի է ունենում ատոմակայաններում լրջորեն վերլուծվում և դա օգնում է համագործակցության եզրեր գտնել տարբեր երկրների միջև»,-նշեց Ա. Բիրկհոֆերը:
Նրա խոսքերով, Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում շատ կարևոր է, քանի որ հայկական ատոմակայանի նման ատոմակայանների կյանքը երկարաձգվել է Ռուսաստանում, Ֆինլյանդիայում գոյություն ունեցող նմանատիպ ատոմակայաններում:
«Մարդկանց վերաբերմունքը հայկական ատոմակայանի անվտանգության նկատմամբ շատ մեծ է և դրա համար հայկական ատոմակայանը մինչև այսօր գործում է»,-նշեց Ա. Բիրկհոֆերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները