Վենեսուելայում սահմանվել է Ուգո Չավեսի հանդեպ սիրո և հարգանքի օր
Վենեսուելայում դեկտեմբերի 8-ը հռչակվել է բոլիվարյան հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսի հանդեպ Սիրո օր: Այդ մասին նախագահի համապատասխան հրամանագիր է ստորագրվել: Նոր տոնի ամբողջական անվանումն է՝ Գերագույն կոմանդանտե Ուգո Չավեսին և Հայրենիքին հավատարմության և սիրո օր:
Հոկտեմբերի սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել էր Չավեսի գաղափարական ժառանգությունն ուսումնասիրել դպրոցներում և համալսարաններում: Հուլիսին հայտարարվել էր Չավեսի գաղափարական ժառանգությունը ուսումնասիրող գիտա-հետազոտական ինստիտուտի ստեղծման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը