«Ժամանակ». Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն փոխարինող է փնտրում
«Ժամանակ»-ի տեղեկություններով, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն փոխարինող հարմար թեկնածու է փնտրում, ընդ որում՝ նաև կուսակցության շրջանակներից դուրս: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կուսակցությունը գլխավորելու առաջարկ է արել Խաչատուր Քոքոբելյանին, ով «Ժառանգության» ցուցակով դարձավ պատգամավոր, սակայն տարաձայնությունների պատճառով դուրս եկավ խմբակցությունից: Քոքոբելյանը, սակայն «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է, թե իրեն նման առաջարկ է արվել՝ ավելացնելով, որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում այն ամենը, ինչ կապված է «Ժառանգության» հետ:
«Դա բացարձակ սուտ է, «Ժառանգության հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անում: «Ժառանգության» հետ կապված որևիցե բան չկա, թույլ չեմ տալիս, որ իրենք ինձ որևիցե բան ասեն, առաջարկ անեն կամ ինչ -որ հարց քննարկեն: Որևիցե քննարկում չի եղել»,- ասել է նա: