Սպանված Կարեն Եսայանի մեքենայի դռները բաց են եղել, ինչ-որ մասեր էլ հանված
Նոյեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը սկսվելուն պես տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի բակ` սպանված երիտասարդի «Մերսեդես» մակնիշի մեքենան որպես իրեղեն ապացույց տեղազննելու:
Aravot.am-ը փոխանցում է, որ չնայած մեքենան հանձնված էր քննչականի հատուկ պահպանությանը, սակայն ներկաները ականատես են եղել այն փաստին, որ մեքենայի դռներից կնիքները պոկված էին, դռները բաց են եղել, ղեկի հատվածում ավերակ վիճակ է եղել, ամենայն հավանականությամբ ինչ-որ մաս են հանել-տարել:
Մեքենայի չորս դռները բացելով ու ուսումնասիրելով՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատավոր Մարտին Սարոյանին խնդրում էր արձանագրել, որ կարևոր իրեղեն ապացույց համարվող մեքենայում միջամտություն է տեղի ունեցել:
Այնուհետև փաստաբանը դատարանում հայտարարել է, որ այն այլևս չի կարող համարվել իրեղեն ապացույց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում