ԼՂՀ նախագահ. Երկրի պաշտպանունակության շարունակական բարձրացումն միշտ կլինի մեր պետության զարգացման առանցքային ուղղությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հարավային թևում տեղակայված մի շարք զորամասեր և տեղում ծանոթացել զինվորների առօրյային ու առկա խնդիրներին: Նախագահը նշել է, որ երկրի պաշտպանունակության շարունակական բարձրացումն ու ամրապնդումը միշտ եղել է և կլինի մեր պետության զարգացման առանցքային ուղղությունը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել մերձարաքսյան հատվածում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ այս տարածքի շենացումը մեծապես կնպաստի ոչ միայն Հադրութի շրջանի, այլև ողջ հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա