Դեսպան. «Իրանի 15 քաղաքացի գտնվում է գերության մեջ Սիրիայում »
«Սիրիայում գերության մեջ գտնվող Իրանի 15 քաղաքացիների ճակատագիրը անհայտ է»,-այդ մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Սիրիայում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանին:
Իրանի դեսպանը, Սիրիայում գտնվող իրանցի գերիների վերաբերյալ որոշ մանրամասներ հաղորդելով, նշել է, որ նրանցից երկուսը ճարտարագետներ են, որոնք շուրջ 22 ամիս առաջ են գերեվարվել:
«Սիրիայում գործող «Ֆարուղ» անունը կրող զինված խմբավորումն իր վրա էր վերցրել իրանցիներին գերեվարելու պատասխանատվությունը, սակայն այդ խմբավորման ղեկավարի սպանությունից հետո նրանց հետ կապը կտրվեց»,-հավելել է Սիրիայում Իրանի դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա