Նախկին դատավոր Վազգեն Ռշտունին նշանակվեց Կոտայքի մարզի դատախազ
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից:
ՀՀ Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ռշտունին:
Ավելի վաղ` 2013թ. նոյեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել էին Վազգեն Ռշտունու՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Այդ մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում