Չեմ պնդում, որ բիզնես չունեմ. Հերմինե Նաղդալյան
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ պատասխանելով «Ժամանակ»-ի թղթակցի հարցին՝ Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում կատարվածի և ոստիկանության գործողությունների մասին՝ հայտարարել է. «Բոլոր ակցիաների, ցույցերի մասնակիցները պետք է ենթարկվեն օրենքին»՝ հավելելով, թե ոստիկանությունը կարգուկանոն է պահպանել:
Դիտարկմանը՝ օրենքն իրեն չի՞ վերաբերվում, քանի որ ինքը պատգամավոր է և բիզնես ունի, Նաղդալյանը հայտարարել է. «Ես չեմ պնդում, որ բիզնես չունեմ: Մեր օրենքը չի պահանջում, որ պատգամավորը բիզնես չունենա, մեր օրենքը պահանջում է, որ բիզնեսով չզբաղվի պատգամավորը: Ես բիզնեսով չեմ զբաղվում շատ երկար տարիներ»: