Իրանահայ Էդվարդ Զոհրաբյանի նախագծած «Iran Air»-ի լոգոն աշխարհում ճանաչվել է ամենագեղեցիկն ու հիշվողը
«Իրանահայ Էդվարդ Զոհրաբյանի նախագծած «Իրան Էյր» ավիաընկերության լոգոն աշխարհում ճանաչվել է ամենագեղեցիկն ու հիշվողը»,-այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ զբոսաշրջային խորհրդատվական հայտնի «Սքիֆթ» ընկերության կողմից անցկացված մրցույթում իրանական «Իրան Էյր» ավիաընկերության լոգոն ճանաչվել է որպես աշխարհի ամենահիշվող ու գեղեցիկ լոգո:
««Իրան Էյր»-ի լոգոյի հեղինակը իրանահայ Էդվարդ Զոհրաբյանն է: Նրա՝ Պերսեպոլիսի սյունների քանդակներից ներշնչված ու թռչունի, կովի ու ձիու խառնուրդից ստացած լոգոն ընտրվել է 1961 թվականին, երբ Զոհրաբյանը 22 տարեկան էր»,-նշված է տեղեկատվության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա