Միյատովիչն անհանգստացած է թուրք երեք լրագրողների ցմահ ազատազրկման վճիռի կապակցությամբ
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Թուրքիայում լրագրողների ցմահ ազատազրկումն իրենց աշխատանքի համար վատթարացնելու է Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության հարցը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Լրագրողների դատավճիռը տագնապալից է: Ես չեմ փորձում մարտահրավեր նետել ահաբեկչության դեմ պայաքարի հարցում կառավարության օրինականացման իրավունքին: Ահաբեկչությունն անդրազգային սպառնալիք է և այն չպետք է թերագնահատել: Սակայն, ահաբեկչության դեմ պայքարը չպետք է վատնել` հասարակության սադրիչ կամ հակառակվող ձայները լռեցնելու համար»,-նշել է Միյատովիչը:
Նշենք, որ երեք լրագրողները` Ֆուզուն Էրդողանի, Իբրահիմ Չիչեքը և Վայար Նամազի ցմահ ազատազրկման են դատապարտվել այն մեղադրանքով, թե իբրև կապ ունեն արգելված Մարքսիստական -լենինյան կոմունիստական կուսակցության հետ (MLKP), որը մեղադրվում է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու մեջ:
«Թուրքիայում հակահաբեկչական օրենքն սիստեմատիկորեն օգտագործվում է քննադատական ձայները լռեցնելու համար: Այդ օրենքները պետք է անհապաղ և արմատական բարեփոխումների ենթարկել, որպեսզի համոզվեք, որ դրանք չեն օգտագործվում քննադատական տեսակետներ ճնշելու համար: Օրենսդրություն նախագծված է պայքարել ահաբեկչության դեմ և այն չպետք է օգտագործվի հիմնարար իրավունքներից, ինչպիսիք են ազատ արտահայտվելու և ազատ լրատվամիջոցների իրավուքնը ճնշելու հարցում»,-նշել է Միյատովիչը:
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են թուրք երեք լրագրողների ցմահ ազատազրկման վերաբերյալ վճիռը:
Աղբյուրը նշում է, որ 2002-ից Էրդողանի իշխանության գալուց ի վեր, նա և իր կուսակցությունը մեղադրվում են լրատվամիջոցները, դատական համակարգը վերահսկելու մեջ` փորձելով «խեղդել» ընդդիմության ձայները:
Լրագրողներն առանց սահմանի (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և ԵԱՀԿ-ն վերջերս հայտարարել էին, որ Թուրքիայում ամենաշատ թվով լրագրողներ են գտնվում բանտում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը