Սիրիայի բանակն ազատագրել է ապստամբների կարևորագույն հենակետային քաղաքը
Սիրիայի կառավարական բանակն ազատագրել է Դամասկոսից հարավ գտնվող Սբեյնա քաղաքը, որը գտնվում էր ապստամբների վերահսկողության տակ: Պետական SANA գործակալությունը հայտնում է, որ քաղաքն ազատագրվել է ինը օր տևած թեժ մարտերից հետո: Սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
«Սբեյնան ապստամբների կարևորագույն հենակետերից մեկն էր Դամասկոսի շրջակայքում: Ապստամբներն այժմ Դամասկոսի հարավում գրեթե կտրված են սնուցման բոլոր միջոցներից»,-մեջբերում է BBC-ն Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա