Հրաչյա Հարությունյանի փաստաբան. Քննիչի առաջին խոսքերը պետք է լինեին «Նրան կարգին հագուստ տրամադրեք»
Հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող հայազզի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը «Zakonia.ru» կայքում հանդես է եկել միջադեպի հետ կապված մանրամասների վերաբերյալ ընդարձակ հրապարակմամբ, որում նաև ներկայացրել է միջադեպի և հետագա զարգացումների վերաբերյալ իր անձնական տեսակետը:
«Նրան կարգին հագուստ տրամադրեք» խորագիրը կրող հոդվածում մասնավորապես ասված է.«Հենց այսպիսի բառեր պետք է արտաբերվեին այս գործը քննող քննիչ Լագոյկոյի կողմից, երբ որ նա հրահանգում էր տեղափոխել «Կամազի» վարորդին դատարան: Դրա փոխարեն ամբողջ Ռուսաստանը, իսկ այնուհետև և անբողջ աշխարհը տեսավ, որ Պոդոլսկի ճանապարհային պատահարում մեղադրվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան բերվեց գունավոր խալաթով և լողափային հողաթափերով: Այո, տեղի է ունեցել ողբերգություն, զոհվել են մարդիկ, վարորդը ընդունել էր իր մեղքը և տալիս էր մանրամասն ցուցմունքներ: Չխորանալով ՃՏՊ-ի մանրամասների մեջ և գնահատական չտալով մեղադրյալի մեղքի աստիճանին` ցանկալի կլիներ հասկանալ, արդարացնո՞ւմ է արդյոք միջադեպի ծանրությունը մեղադրյալի մարդկային արժանապատվության ոտնահարման փաստը»:
Ռ. Մարգարյանը, համեմատություն անցկացնելով Նորվեգիայում 77 մարդու սպանության մեջ մեղադրվող Բրեյվիկի գործի և Պոդոլսկի պատահարի միջև նշում է. «Ցանկություն չկա համեմտելու անհամեմատելի բաները, բայց ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպիսի էլեգանտ տեսք ուներ նորվեգացի մարդասպան Բրեյվիկը, ով սառնասրտորեն գնդակահարել էր տասնյակ երիտասարդների: Իսկ ներգաղթյալ վարորդին, ով Ռուսաստան էր եկել որդու շիրիմի բարեկարգման գումարը աշխատելու համար դատարան բերեցին նույնիսկ սափրվելու հնարավորություն չտալով և կանացի խալաթով»:
Մարգարյանը նշում է, որ Հայաստանում ծագած դժգոհության ալիքը ամենևին պայմանավորված չէր Հրաչյա Հարությունյանին արդարացնելու ցանկությամբ: Հայաստանցիներին, ըստ փաստաբանի, զայրացրել էր հենց նրա նկատմամբ վերաբերմունքը:
Փաստաբանի խոսքերով, դեպքերի հերթականությունը պարզորոշ վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինները մասնավորապես գործող քննիչ Լագոյկոն հստակ իմացել է, որ Հարությունյանը չունի պատշաճ հագուստ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել: Սույն հարցի լուծման պատասխանատավությունը, ըստ փաստաբանի, քրեադատավարական օրենսգրքով դրվում է հենց քննիչի վրա: Եզրափակելով հոդվածը` Մարգարյանը նշում է, որ երբ նա Հարությունյանի արտաքին տեսքի վերաբերյալ հարց է ուղղել քննիչին, վերջինս արհամարանքով պատասխանել է. «Դուք ինձ խալաթի մասին եք հարցնում, իսկ նա 18 մարդ է սպանել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները