ԳԹԿ. Կհրատարակվեն «Ռուսաց լեզու» շտեմարանի երեք նոր մասերը
2013-2014 ուստարվա «Ռուսաց լեզու» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի կառուցվածքում փոփոխություններ են կատարվել:
Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ մշակվել են կարճ պատասխան պահանջող առաջադրանքներ, որոնք մինչ այժմ չեն եղել ռուսաց լեզվի թեստերում:
Նախատեսվում է 2013-2014 ուստարում հրատարակել շտեմարանի երեք նոր մաս, որոնցից առաջին և երկրորդ մասերում կներառվեն նախկին երկու մասերը, ինչպես նաև նոր` կարճ պատասխանով առաջադրանքները կընդգրկվեն երրորդ մասում:
ԳԹԿ հայտարարությունից տեղեկանում ենք, որ դիմորդները կարող են օգտվել նաև 2013 թվականին հրատարակված շտեմարաններից` հաշվի առնելով կատարված փոփոխությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա