Ադրբեջանի քաղաքացիները բուժման են մեկնում Իրան. «Որակը բարձր է, իսկ ծախսերը՝ համեմատաբար ցածր»
Ադրբեջանական «Axar.az» կայքի հետ զրույցում Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Մուհամեդ Այաթուլահին հայտնել է, որ տարվա ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ է այցելում Իրան Ադրբեջանից, որոնցից 80%-ը մուտքի արտոնագիր ստանալու ժամանակ նշում են, որ մեկնում են բուժման նպատակով:
«Իսկ դա նշանակում է, որ ամեն տարի Ադրբեջանից բուժման կամ ախտորոշման նպատակով Իրան է մեկնում 800 հազար մարդ»,- գրում է կայքը, ընդգծելով, որ ի տարբերություն Իրանի, Թուրքիայի դեսպանատունը հրաժարվեց նշել կոնկրետ թվեր:
Կայքը նաև հարցում է անցկացրել Բաքվում Իրանի և Թուրքիայի դեսպանատուն դիմող քաղաքացիների շրջանում, որոնց մեծամասնությունը դժգոհել է Ադրբեջանում առողջապահության ցածր մակարդակից և նշել, որ արտասահման է մեկնում բուժման նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա