Թեհրանի և Բաքվի հարաբերություններում կրկին լարվածություն է առաջացել. Իրանը փակել է Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետերը
«Ադրբեջանի քայլերին ի պատասխան՝ Իրանը փակել է Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետերը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Նախիջևանի տարածքում Արաքս գետի ափին ամրացման աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ իրանական կողմից կրակ է արձակվել:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվությանը գրում է. «Համաձայն միջազգային նորմենրին՝ նման դեպքերում երկու երկրների սահմանապահները պետք է հանդիպեն, որպեսզի լուծեն առկա խնդիրները, սակայն, հակառակ իրանական կողմի խնդրանքին, Ադրբեջանը հրաժարվեց բանակցել իրանական կողմի հետ և, խախտելով երկկողմ համաձայնագրերը, ինչպես նաև Փոլդաշտ բնակավայրում տեղի ունեցած միջադեպը որպես պատրվակ օգտագործելով, փակեց Փոլդաշտ-Շահ Թախթի անցակետը, ինչի հետևանքով իրանցի վարորդները մեծ խնդիրների առջև են կանգնել»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, երկու օր սպասելուց հետո համապատասխան զգուշացում է կատարել և Ադրբեջանի անհասկանալի քայլերին ի պատասխան, փակել է Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետը»,-նշում է իրանական աղբյուրը:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ սույն տեղեկատվությունը հաստատել է նաև Ադրբեջանում Իրանի դեսպանությունը:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակում՝
Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում