Դատախազության հերթական պաշտոնյան է ազատվել աշխատանքից
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, անձնական դիմումի համաձայն: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Վահե Ռաֆայելյանի վրա է դրվել պետական շահերի պաշտպանության վարչության պետի պարտականությունների կատարումը:
Նախորդող հրապարակում.
Նոր պաշտոնանկություններ դատախազության համակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում