Ոստիկանության նոր համազգեստի համար պետբյուջեից կծախսվի մոտ 1 միլիոն 200 հազար դոլար
Ոստիկանության նոր համազգեստի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից կծախսվի մինչև 484,6 միլիոն դրամ, ինչը այսօրվա փոխարժեքով հավասար է մոտ 1 միլիոն 200 հազար դոլարի:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ հենց այսքան է նախատեսված պետբյուջեով, տարվա կտրվածքով ոստիկանության ծառայողների հանդերձանքի համար: «Չնայած պետական բյուջեից այսօրինակ հատկացմանը, ոստիկանության ծառայողներն իրենց գրպանից են վճարում սեփական հանդերձանքի ձեռքբերման համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ոստիկաններն իրականում անվճար ստանում են միայն կոշիկները, այն էլ ասում են, այնքան անհարմար է, որ հիմնականում չեն կրում»,-հավելել է թերթը: