Դատախազի շանտաժը փաստաբանին. դատախազ Հայկ Պետրոսյանի կամայականությունները Սյունիքի մարզում (տեսանյութ)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Երևանի Պետական համալսարանի շրջանավարտներ, նախկին մանկավարժներ և դեռ ուսանող տարիներից մտերիմ ընկերներ Խաչիկ Հակոբյանի ու Արա Դիլանյանի կյանքը Գորիսի ոստիկանության, այնուհետև Սյունիքի մարզի դատախազության դատախազ Հայկ Պետրոսյանի թեթև ձեռքով վերածվել է դժոխքի. Արա Դիլանյանը ինքնավնասման հետևանքով այժմ հաշմանդամ է դարձել, իսկ Խաչիկ Հակոբյանը սթրեսային վիճակում է: Նրանք երկուսն էլ անազատության մեջ են և բնակարան ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վճռով վերջերս դատապարտվել 4 տարի ազատազրկման:

Դատարանը հաստատված է համարել Սյունիքի մարզի դատախազության մեղադրանքն այն մասին, որ 2012-ի հոկտեմբերի 2-ին Խաչիկն ու Արան ապօրինի մուտք են գործել Գեորգի Հայրապետյանի` Գորիսում գտնվող առանձնատուն Գեորգի Հայրապետյանի և նրա որդու` Սպարտակ Հայրապետյանի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` նրանց մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, Գեորգի Հայրապետյանի գրպանից բացահայտ հափշտակել են 45.700 ՀՀ դրամ, իսկ Սպարտակ Հայրապետյանից` 181.000 ՀՀ դրամ:

Տղաների փաստաբան Ինեսա Պետրոսյանի պնդմամբ, այս գործի ամբողջ նախաքննությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով, իսկ առերես հարցաքննությունները` գործում գրված, բայց իրականումգոյություն չունեցող ընթերակաների ներկայությամբ (Գեորգի Հայրապետյանը անգրագետ է եղել և նրա հարցաքննության ժամանակ պետք էընթերականեր լինեին-հեղ.): Օրինակ, նախաքննությամբ հաստատված նյութերի համաձայն, Գեորգի Հայրապետյանի (նա այժմ մահացել է-հեղ.) և Արա Դիլանյանի առերեսմանը, որպես ընթերակա ներկա է եղել Վլադիմիր Թելունց անունով մի մարդ:

Սակայն Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Պետրոսյանը պատմեց, որ իրենց հարցումների արդյունքում պարզել են, որ այդ անունով ընթերակա գոյություն չունի, ինչը դատարանը ընդունել է: Գործի նյութերում նշված Գայանե Շալունց անունով մի կին էլ, որը նախաքննական մարմնի կողմից նշվել է որպես ընթերակա, դատարանում ցուցմունք տալուց հայտնել է, որ Գեորգի Հայրապետյանի առերես հարցաքննությանն ինքը չի մասնակցել, միայն հարցաքննությունն ավարտվելուց հետո քննիչի հրավերով ներկայացել է ու մեխանիկորեն ստորագրել է իրեն ներկայացրած արձանագրությունը:

Եվ Խաչիկ Հակոբյանը, և Արա Դիլանյանը սկզբից մինչև վերջ չեն ընդունել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, հայտարարել, որ իրենք կապ չունեն տուժողների ու կատարվածի հետ և ասել, որ դա իրենց նկատմամբ զրպարտություն է: Գործով տուժող Սպարտակ Հայրապետյանը, ի դեպ, մտավոր խնդիրներ ունի, և բժշկը նրա մոտ ախտորոշել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն: Նա Գորիսում մուրացկանությամբ է զբաղվում և պարբերաբար բուժում է անցնում Նուբարաշենի հոգեբուժարանում: Այս գործի շրջանակներում նա բազմիցս փոխել է իր ցուցմունքները. մեկ ասել է, որ Արան ու Խաչիկը իրենից գումար են գողացել, մեկ ասել է, չեն գողացել: Ավելին, Ինեսա Պետրոսյանի հետ տեսագրված զրույցներում, ինչպես նաև դատարանում նշել է, որ ոստիկանության քննիչներն ու դատախազ Հայկ Պետրոսյանը իր նկատմամբ ճնշումներ են գործադրել, որպեսզի ինքը Արայի ու Խաչիկի դեմ ցուցմունք տա:

Դատախազ Հայկ Պետրոսյանի ճնշումները, սակայն, չեն սահմանափակվել միայն մտավոր հետամնաց և մուրացկանությամբ զբաղվող Սպարտակի նկատմամբ տարածվելով: Դրա թիրախում է հայտնվել նաև Արայի ու Խաչիկի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, սակայն ամեն ինչ հերթականությամբ:

Արդեն օգոստոսին Նուբարաշենի հոգեբուժարանում Սպարտակի հետ տիկին Պետրոսյանի հարցազրույցի տեսագրությունը, որտեղ Սպարտակն ասում է, որ ինքը չի գողացել և որ իրեն քննիչներն ու իր հայրը` Գեորգի Հայրապետյանն են ճնշել, որպեսզի Արայի ու Խաչիկի դեմ ցուցմունք տա, փոխում է դատական նիստի ընթացքը: Բացի այդ, Սպարտակը դարձյալ մի քանի ժամ դատարանում հարցաքննվում է և հայտարարում, որ ինքը նախկինում սուտ է ասել, իսկ Խաչիկն ու Արան իրենից գումար չեն գողացել:

Ինեսա Պետրոսյանը Panorama.am-ին է տրամադրել դատական այդ նիստի սղագրությունը.

Ինեսա Պետրոսյանի հարցը – 18 օր առաջ, որ գնացիր (ոստիկանություն), ո՞վ կար սենյակում
Դատավոր -դատարանին նայի Սպարտակ (ամբողջ դատական նիստին Սպարտակ Հայրապետյանը նայում էր մեղադրողին – Ի.Պ.)
Ի.Պ.- կարողա՞ դատախազն էնտեղ էր.
Ս.Հ. – հա
Ի.Պ. - ինչ էր ասում, դրա համար նայեցիր իրան.
Դատավոր - ումա նայել
Ի.Պ. - դատախազին
Դատավոր – դատարանին նայիր…
Դատավոր - մեղադրողը ոստիկանությունում էր, ինչ-որ բան ասելա քե՞զ
Ս.Հ. - ասելա՝ կասես փող են գողացել…
ամբաստանյալ Խաչիկ Հակոբյանի հարցը – Սպարտակ ջան, քանի հոգի մարդ կար սենյակում, որ քեզ նկարում էին
Դատավոր - նայում ես դատարանին և պատասխանում ես
Ս.Հ. - երկու հոգի
ամբաստանյալ Խաչիկ – ճանաչում ե՞ս
Ս.Հ. – չէ
Խաչիկի հարցը - նոր ասեցիր ճանաչում ես, հիմա ինչու ես ասում չէ, Գրիշիկը (Գորիսի քրեականի պետն է) էդտե՞ղ էր
Սպ. Հ. – հա
Խաչիկ - ի՞նչ էր ասում Գրիշիկը քեզ
Դատավոր – նայում ես դատարանին տուժող
Ս.Հ. - ասում էր կասես փող են գյողացել…
Ամբաստանյալ Խաչիկ - ո՞վ առաջարկեց, որ քեզ նկարեն
Ս.Հ. - իրանք, Գրիշան
Ի.Պ. - Գրիշիկն ասեց կասես Արան ու Խաչիկն են գողացել ու քեզ կնկարե՞ն
Ս. Հ. – հա
Դատախազի հայտարարությունը – հարգելի դատարան տուժողն ինձ իրականում հանդիպելա աստիճանների վրա , ասել եմ ինչի համար ես եկել, ասելա փողերը չեն տվել, ու ըտից անցել ենք, սենյակում եղելա երկու հոգի Գրիշիկը ևհաղորդում վերցնող Ղազարյանը, ես էնդեղ չեմ եղել:

«Այդ նիստից հետո դատախազը դատարանի շենքի մոտ հեռախոսը պարզելով հայտարարում է հետևյալը` Ինեսա, տես, քո դեմ էլ է Սպարտակը խոսել, բայց ես առանձին եմ ձայնագրել իմ հառախոսով, սա չեմ ներկայացնում: Քեզ լավություն եմ անում: Նրա կամայականություններն անվերջ էին: Նա փորձում էր այդպես վախեցնել, շանտաժի ենթարկել ինձ», -դատախազ Հայկ Պետրոսյանի խոսքերը փոխանցեց տիկին Պետրոսյանը և տեղեկացրեց, որ այդ գործով Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն ընթացք չեն ստացել, քանի որ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել:

Դատախազի նման պահվածքի մասին տիկին Պետրոսյանը նամակ է գրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, նամակում հստակ շարադրել է նախաքննության և դատաքննության ընթացքում արձանագրված խախտումները և հանդիպում խնդրել:

Մինչ դատախազի վարքագծի իրավաչափության մասին լիազոր մարմինը գնահատականներ կտա, տղաների գործով փաստաբան Պետրոսյանի վերաքննիչ բողոքը` արդարացման պահանջով ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ: Առաջին նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին:

Գործով տուժող Սպարտակ Հայրապետյանի հետ տեսագրված հարցազրույցը Panorama.am-ին է տրամադրել փաստաբան Ինեսա Պետրոսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}