Գորիկ Հակոբյանը ողջ և առողջ է
Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջերս կտրուկ վատացել է Գորիկ Հակոբյանի ինքնազգացողությունը, և նրան բուժման նպատակով տեղափոխել էին Գերմանիա: Ավելին՝ նա այնքան վատ է եղել, որ նրան արագ փոխադրել էին ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով:
Սակայն երեկ Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը «Ժամանակ»-ի թղթակցին ի պատասխան հերքել է պտտվող լուրերը: «Իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը: Պարոն Հակոբյանը ողջ և առողջ է, նույնն էլ ձեզ եմ ցանկանում»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում