Սերգեյ Մինասյան. Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը պայմանավորված էր Ղարաբաղի հարցով
«Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու քաղաքական որոշումը կայացրել է ղարաբաղյան հարցով պայմանավորված: Հայկական կողմը այդ որոշումից կստանա ռազմաքաղաքական դիվիդենտներ և կշարունակվի այն ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ, ինչը հիմա առկա է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ այն սպառազինությունները, որ ադրբեջանական կողմը միլիարդավոր դոլարներով գնում է, հայկական կողմը էժան գներով կամ գրեթե անվճար ստանում է Ռուսաստանից:
«Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում Ղարաբաղում ռազմական գործողություններ տեղի չեն ունենա»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան քաղաքագետը նշեց, որ հայկական կողմը չէր ցանկանա, որ Պուտինի այցը տեղի ունենար մինչև Վիլնյուսը, քանի որ Վիլնյուսի գագաթաժողովը կարևոր է նաև ռուսական կողմի համար:
«Հայաստանը շարունակելու է իր կոմպլեմենտար քաղաքականությունը և կզարգացնի հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ»,-նշեց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի