ՆԱՏՕ-ի գործունեության առաջին 10 տարիները հասանելի են արդեն առցանց
Հյուսիսատլանտյան դաշինքը լայն լսարանների համար բացել է իր էլեկտրոնային արխիվը, որտեղ հրապարակված են բազմաթիվ շատ կարևոր պատմական փաստաթղթեր` կապված Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անվտանգության հետ: Գաղտնազերծված նյութերը հնարավորություն կտան իրականացնել լայնածավալ հետազոտություններ նոր դիտանկյունից և նոր հիմնարար փաստարկումներով:
Հետաքրքրվածները էլեկտրոնային արխիվում կարող են գտնել այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են օրինակ ՆԱՏՕ-ին անդամակցելու ԽՍՀՄ հայցը, ՆԱՏՕ-ի զեկույցը Չինաստանի վերելքի անհրաժեշտության մասին` որպես միջազգային տերություն Սառը պատերազմի ժամանակաշրջանում, Աֆղանստանի քաղաքական և ռազմավարական կարևորության մասին քննարկումները, ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա Սուեզի ճգնաժամի տնտեսական հետևանքների մասին զեկույցը և այլ կարևորագույն նյութեր:
Էլեկտրոնային արխիվը հասանելի է լինելու երկու լեզուներով` անգլերեն և ֆրանսերեն: Արխիվում տեղադրված կլինեն 1949-1959թթ-ին վերաբերող շուրջ 19 հազար փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա