Ադրբեջանում ռազմական օմբուդսմենի պաշտոնի ստեղծումը որևէ դրական ազդեցություն չի ունենա Զինված ուժերում
Ադրբեջանում ռազմական օմբուդսմենի պաշտոնի ստեղծումը որևէ դրական ազդեցություն չի ունենա Զինված ուժերում առկա անմխիթար վիճակի բարելավման, խաղ պայմաններում գրանցվող ողբերգական միջադեպերի կրճատման վրա: Անդրադառնալով Ադրբեջանում ռազմական օմբուդսմենի պաշտոնի ստեղծման նախաձեռնությանը` «Զերկալո» պարբերականի տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ալեքպեր Մամեդովը:
Նշենք, որ վերահիշյալ հարցը քննակրման է դրվել Ադրբեջանի Միլի Մեջլիսում:
«Զինվորական օմբուդսմենի պաշտոնի ստեղծումը որևէ կերպ չի անդադառնա զինված ուժերում առկա իրավիճակի վրա»,- նշել է Ալեքպեր Մամեդովը:
Վերջինիս կարծիքով`այս քայլի արդյունքում զինված ուժում խաղաղ պայմաններում գրանցվող զոհերի թիվը չի նվազի:
Իրավապաշտպանի կարծիքով նոր զինվորական օմբուդսմենը կարժանանա քաղքացիական Մարդու իրավունքների պաշտպանի ճակատագրին, որի հետ հասարակության հույսերը այդպես էլ իրականություն չդարձան:
«Օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան քաղաքացինեի իրավունքները պատպանելու փոխարեն զբաղված է իշխանությունների շահերը սպասարակելով»,- նշել է Ալեքպեր Մամեդովը` հավելելով որ վստահ է որ նույն ճանապարհով գնալու է նաև ապագա զինվորական օմբուդսմենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա