Երկրի բնակչության 4 տոկոսը տառապում է դեպրեսիայով
Դեպրեսիան ճանաչվել է որպես լուրջ հիվանդություն, երկրագնդի բնակչության 4 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ: Ռուսաստանում, օրինակ, նրանք 7 տոկոսն են կազմում: Հետազոտության նման արդյունքներ է հրապարակել Ավստրալիական համալսարանը. Հաղորդում է «Ուտրո.ռու»-ն:
Ըստ հետազոտության արդյունքների, դեպրեսիայով տառապող մարդիկ շատ են Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում:
Ըստ ուսումնասիրության արդյունքների, ամենաերջանիկ մարդիկ ապրում են Լատինական Ամերիկայի երկրներում, Ավստալիայում, Չինաստանում, այստեղ բնակչության 4 տոկոսից քիչն է տառապում դեպրեսիայով: