Ա.Սաֆարյան. Հասարակությունը պետք է իմանա, թե ինչի մասին են իշխանությունները պայմանավորվում ռուսական կողմի հետ
«Երկու օր առաջ Հայաստանը հռչակագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, թե ինչ հերթականությամբ և ժամկետներում է կատարվելու Մաքսային միությանը միանալու գործընթացը: Եվ եթե անգամ որոշակի անճշտություններ կամ հստակություններ լինեն, ապա այս գործընթացը կշարունակվի կոնսենսուսի մակարդակում: Եվ կնախապատրաստվի փաստաթղթերի այն փաթեթը, որն անհրաժեշտ է ՄՄ-ին անդամակցելու համար»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԳԱ շուկայի խնդիրների ինստիտուտի միջտարածաշրջանային զարգացման լաբորատորիայի վարիչ Ազա Միհրանյանը:
«Հայաստանի ցանկությունը միանալ Մաքսային միությանը Ղազախստանում մի կողմից ընկալվեց բավականին դրական, իսկ մյուս կողմից նաև զարմանքով: Մենք սպասում էինք, որ Մաքսային միությանը միանալու ցանկություն կհայտնեն Ղրղզստանն ու Տաջիկստանը, այնպես որ Հայաստանի ցանկությունը, երբ անգամ մեր միջև ինֆորմացիոն ոլորտը այնքան էլ զարգացած չէ, որոշակի զարմանք առաջացրեց»,- Երևանի տաղավարից հայտնեց Ղազախստանի «Եվրասիայի աշխարհ» ակումբի ղեկավար Էդուարդ Պոլետաևը: Նրա խոսքով, Ղազախստանը ՄՄ-ին անդամակցությունը դիտարկում է առաջին հերթին իբրև տնտեսապես շահավետ գործընթաց և այս կոնտեքստում քննարկում եղավ, թե ինչ օգուտ կտա Ղազախստանին Հայաստանի անդամակցությունը: Բանախոսի խոսքով` օգուտ իհարկե կլինի, բայց դա հեռանկարում է:
«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանն էլ ներկայացրեց իրենց կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, համաձայն որի հարցվածների 86 տոկոսը բավականին դրական է վերաբերում Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների որոշմանը: Սակայն Ա.Սաֆարյանը նշեց, որ թեև վստահության գործոնը առկա է, բայց 86 տոկոսից միայն 10 տոկոսն է, որ տեղյակ է, թե ինչ ասել է միանալ Մաքսային միությանն ու ինչ է այն իրենից ներկայացնում.
«Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հայաստանցիների վստահությունը ՌԴ-ի նկատմամբ բավականին բարձր է, բայց եկել է ժամանակը հստակ հասարակությանը ներկայացնել , թե ինչ է Մաքսային միությունը»,- նկատեց Ա.Սաֆարյանն ու մատնանշեց, որ հիմնականում վստահությունը ՌԴ-ի նկատմամբ բարձր է տարեցների և միջին տարիքի անձանց մոտ, երիտասարդների շրջանում էլ կան կողմնակիցներ, բայց աշխատելու տեղ այս ուղղությամբ կա:
«Հասարակությունը պետք է հստակ իմանա, թե ինչի մասին է պայմանավորվում իշխանությունը ռուսական կողմի հետ, հասարակությունը ամեն ինչից պետք է տեղյալ լինի, ինչ կապված է այս գործընթացի հետ: Բացի այս, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա նաև իր առաջարկները ներկայացնել»,- հավելեց Ա.Սաֆարյանը:
Լոմոնոսովի անվան ՄՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Պիլկոն էլ համաձայնեց Ա.Սաֆարյանի հետ.
«Անհրաժեշտ է բարձրացնել իրազեկման մակարդակը, հրապարակել , թե ինչ է Մաքսային միությունը և Եվրասիական ինտեգրումը, սա շատ կարևոր է: Առավել ևս, որ երկուսն էլ ունեն լուրջ հակառակորդներ, որոնք իր հերթին լուրջ հակաքարոզչական աշխատանք են տանում»,- նշեց Ա.Պիլկոն` հավելելով, որ ներկայումս շուկաների համար լուրջ պայքար է մղվում և եթե ինֆորմացիոն ոլորտում սխալներ թույլ տրվեն, ապա դա լուրջ խոչընդոտ կհանդիսանա հետագայի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան