Բ. Սահակյանի հետ քննարկել են Արցախում փաստաբանության ինստիտուտի գործունեության վերաբերյալ հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, արծարծվել են Արցախում փաստաբանության ինստիտուտի գործունեությանը և այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ փաստաբանության ինստիտուտը համարվում է իրավական պետության առանցքային բաղադրամասերից մեկը՝ այս համատեքստում կարևորելով Արցախի և Հայաստանի համապատասխան մարմինների միջև կապերի շարունակական ամրապնդումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Ալեքսանդր Գալստյանը և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում