Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման համար Ադրբեջանին համոզելու մասին լուրերը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լևենթ Գյումրյուքչյուն, այսօր Բաքվում Թուրքիայի դեսպանատանը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով նախօրեին թուրքական մամուլում տարածված այն լուրերը, թե հայ-թուրքական սահմանը բացելու համար Թուրքիան կփորձի համոզել Ադրբեջանին:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքի` Գյումքյուքչյուն, պատասխանելով այն հարցին, թե ճիշտ են արդյոք լուրերը այն մասին, որ Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը բացելու համար իրենք կփորձեն Ադրբեջանին համոզել, ասել է. «Այդ լուրերը ճիշտ չեն և պետք չէ կարևորություն տալ դրանց: Մենք այս հարցում գործում ենք Ադրբեջանի հետ համագործակցությամբ և փոխհամաձայնությամբ և ցանկացած զարգացում նրանց հետ քննարկում ենք: Եվ սա պետք է ընկալել, ոչ թե այնպես կարծես մի կողմը մյուսին համոզում է` այլ փոխհամաձայնությամբ արվող աշխատանքներ»:
Նա նաև նշել է, որ Թուրքիան ցանկանում է ղարաբաղյան խնդրի հնարավորինս արագ լուծումը և պատրաստ է անել տարածաշրջանային խաղաղությանը աջակցող ամեն տեսակի քայլ:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական առաջատար պարբերականներում տեղեկացնում էին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ հանդես գալով անդրադարձել է հայ-թուրքական սահմանի խնդրին և ասել, որ առաջիկայում այցելելու է Ադրբեջան և եթե ստացվի Բաքվին համոզել սահմանի բացման հարցում, ապա կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա