Ադրբեջանը սահմանային կորպուսի կազմում տանկային կորպուս է տեղակայել
Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը հրաման է ստորագրել, որի համաձայն՝ երկրի կենտրոնական հատվածում տեղակայված տանկային կորպուսը մտցվել է Բարդայի զինվորական կորպուսի կազմում: Այս մասին տեղեկացնում է «Հաքքին.ազ» լրատվական կայքը:
Նշենք, որ Բարդային կորպուսը «սահմանային» կարգավիճակ ունի, քանի որ նրա կազմում գտնվող մի շարք զորամասերի ստորաբաժանումներ մարտական հերթապահություն են իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում (մասնավորապես Մարտակերտի, Ակնայի հատվածներում):
Ըստ աղբյուրի, դա նշանակում է, որ տանկային կորպուսը «ուղարկվել է առաջնային գիծ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա