Ծածկած շուկայի նախկին տեսքը վերականգնելու պահանջը` ազգային պարերի տեսքով (Տեսանյութ)
Ծածկած շուկայի նախկին տեսքը վերականգնելու պահանջն այսօր քաղաքացիները ներկայացրեցին ազգային պարերի տեսքով: Դեղին գլխարկներով ակտիվիստները ինչպես միշտ հավաքվեցին Մաշտոցի պուրակում, որտեղից էլ սկսվեց ազգային պարերով բողոքը: Ի տարբերություն վերջին օրերի, այս անգամ պուրակ որևէ կենդանի չէր բերվել, հակառակ ճակատի ներկայացուցիչները հայտարարել էին, որ դադարեցնում են իրենց ակցիաները:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ իրենք մշակույթով հասնելու են մշակութային հուշարձանի վերականգնմանը: Իսկ այն, որ հակառակ կողմի ներկայացուցիչները կարմիր գլխարկներով կամ կենդանիներով չեն շարունակելու իրենց ակցիաները, ըստ Վարդան Հակոբյանի, իրենց հետագա քայլերում ոչինչ չի փոխելու ու իրենք շարունակելու են պայքարը` մինչև չվերականգնվի հուշարձանը:
«Եթե նույնիսկ երկրում հեղափոխություն լինի, բայց Ծածկած շուկան չվերականգնվի, մենք պայքարելու ենք: Այս պահին դա է մեր առաջ դրված առաջնային հարցը»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նախորդիվ`
Ոչխարներ և այծեր. «Պայքարում ենք օլիգարխի դեմ» (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում