Երկրորդ լեզվի իմացությունը կփրկի վաղ տկամարտությունից. գիտնականներ
Հնդիկ մասնագետները պարզել են, որ երկու լեզվի իմացությունը հետաձգում է ծերունակ տկարամտության (դեմենցիա) զարգացումը 4,5 տարով: Նրանց ուսումնասիրության արդյունքները տպագրվել են Neurology ամսագրում:
Գիտնականները ուսումնասիրել են Հնդկաստանում բնակվող «դեմենցիա» ախտորոշմամբ 648 մարդու, միջին տարիքը՝ 66: Նրանցից 391-ը խոսել են երկու և ավել լեզուներով: Մասնագետները հետաքրքրվել են, թե երբ է նրանց մոտ դեմենցիայի ախտանշաններ հայտնաբերվել: Բացի լեզուներ իմանալու գործոնից, նկատի են առել նաև կրթությունը, աշխատանքը, բարեկացության մակարդակը և բնակության վայրը: Պարզվել է, որ տկարամտությունն ավելի ուշ է զարգացել այն մարդկանց մոտ, ովքեր շփվել են երկու լեզվով: Մյուս գործոնները որևէ դեր չեն խաղացել:
Ըստ մասնագետների, մեկ լեզվից ավել իմանալը նպաստում է ուղեղի այն մասերի զարգացմանը, որոնք կապված են նկարագրության և ուշադրության ֆունկցիաների հետ, ինչը կարող է օգնել պաշտպանվել դեմենցիայի զարգացումից: Ի դեպ, երկուսից ավել լեզուներ իմանալն արդյունավետությունը չի բարձրացնում:
Գիտնականները կոչ են անում սովորել լեզուներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով, 2030 թվականին աշխարհում դեմենցիայող հիվանդ մարդկանց թիվը կհասնի 65 միլիոնի: