Վրացական գինու պատրաստման մեթոդը սպասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տրվող կարգավիճակին
Վրաստանը մտադիր է կավե կճուճներում գինու պատրաստման մեթոդը (կվեվրի) ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին լրագրողներին, ըստ «Գրուզիա Օնլայնի», հայտնել է ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:
Նշվում է, որ Փարիզում ԱԳ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսի շրջանակում հանդիպել է կառույցի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ և քննարկել գինու պատրաստման վրացական մեթոդին «ոչ նյութական մշակութային ժառանգության» կարգավիճակ տալու հարցը: Ըստ փորձագետների, այս մեթոդը միակն է աշխարհում, նմանօրինակ մեթոդ այլ երկրներում չի կիրառվում, ընդ որում խոսքը էկոլոգիապես մաքուր գինու պատրաստման մասին է: Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կարգավիճակի շնորհումը թույլ կտա ավելի հայտնի դարձնել վրացական գինին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում