Արարատում նախընտրական կրքերը թեժանում են. քաղաք են տարվել մեծ թվով կարմիր բերետավորներ
Վաղը Արարատ քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Մրցակցությունն ընթանալու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների միջև, որոնց սատարելու համար երբեմնի կոալիցիոն գործընկերները երեկ հանրահավաք արեցին:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նախօրեին Արարատ են տարվել մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ: Արարատցիները թերթի թղթակցի հետ զրույցում նշել են, թե քաղաքում արհեստական լարվածություն է ստեղծված: Կողմերն այս ընտրություններին պատրաստվում էին վաղուց և դեռ առաջադրումներից առաջ սկսել էին ցուցակագրել իրենց մարդկանց՝ ընթացքում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով միմյանց հասցեին: