Վարդան Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ոստիկանությունը հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան. այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Սթրես» կենտրոնից հայտնեցին, որ Պետրոսյանն այլևս իրենց մոտ չէ, նրան քիչ առաջ տարան:
«Գալա»-ի փոխանցմամբ, մինչ դատարան տեղափոխելը Վ. Պետրոսյանը բավականին երկար ելույթ է ունեցել լրատվամիջոցների առաջ և հայտարարել. «Վարդան Պետրոսյան անձը երբեւէ չի խուսափել և չի խուսափում»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:
Նշենք, որ վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ ևս. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այս արարքը ՀՀ Քրեական օրենսգրքով պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախաքննական մարմինը որոշում էր ընդունել ձերբակալել Վարդան Պետրոսյանին:
Նախորդող հրապարակումներ`
Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է ընդունվել
Վարդան Պետրոսյանի մոտ արնահոսություն է սկսվել. Նա տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում