Ռուդիկ Յարալյան. Ադրբեջանա-իրանական սահմանի սադրանքը ձեռնտու էր Ադրբեջանին
«Իրանա-ադրբեջանական սահմանին վերջերս կրակոցներ են հնչել, ինչից հետո իրանական կողմը նախազգուշացրել է Ադրբեջանին, որ այդպիսի քայլերը համարժեք պատասխանի կարժանան: Այդ միջադեպից հետո Իրանը փակել է Ջուլֆայի անցակետը»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրանա-ադրեջանական սահմանին վերջերս գրանցված սահմանային միջադեպին և ադրբեջանա-իրանական հարաբերություններին ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
Նա նշեց, որ իրանական կողմին այս պահին պետք չէր իրանա-ադրբեջանական սահմանի փակումը:
«Սահմանային այս միջադեպը ձեռնտու էր ավելի շատ Ադրբեջանին, որը ցանկանում է դժվարացնել շփումները իրանա-ադրբեջանական սահմանին՝ հատկապես թալիշների շփումները Իրանի հետ»,-նշեց իրանագետը:
Բանախոսը նշեց, որ թալիշների շփումները Իրանի հետ խուճապ է առաջացնում Ադրբեջանի վարչակազմի շրջանում:
Ռ. Յարալյանը նշեց, որ Ադրբեջանը իր սադրանքներով ցույց է տալիս, որ իրենք շարունակում են հանդիսանալ հակաիրանական հենակետ Հարավային Կովկասում և իր վրա հակաիրանական ուժերը կարող են հույս դնել:
Նրա խոսքերով, սահմանային այդ միջադեպից հետո իրանա-ադրբեջանական առանց այդ էլ լարված հարաբերությունները էլ ավելի կլարվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում