ԼՂՀ «Ինֆեկցիոն հիվանդանոցում» սուր աղիքային վարակով հինգ երեխա է բուժվում
Արցախի առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոցում» այս պահին սուր աղիքային վարակով հինգ երեխա է բուժում ստանում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Ստելլա Միքայելյանը:
Նա նշեց, որ վերջին օրերին շատ քիչ թվով հիվանդներ են ընդունվել, իսկ այս պահին բուժվողների մոտ հիվանդությունը թեթև կամ միջին ծանրության է: «Աղիքային ինֆեկցիայով հիվանդներից երեքը մանկապարտեզից են, երկուսը` դպրոցից»,- ասաց Ստելլա Միքայելյանը:
Հոկտեմբերի 10-ից մինչ օրս Ստեփանակերտի նախադպրոցական և դպրոցական հիմնարկներից սուր աղիքային վարակով ԼՂՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացվել է 50 երեխա: Հիվանդների մի մասի մոտ ախտորոշվել էր դիզենտերիա հիվանդություն, իսկ մնացած հիվանդների մոտ սուր աղիքային վարակ` չճշտված էթիալոգիայով:
Նշենք, որ ավելի վաղ Արցախի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրել էր, Ստեփանակերտում երեխաների շրջանում աղիքային սուր վարակը տարածվել է կոնտակտ ճանապարհով, ուսումնասիրություն էին կատարել, որի արդյունքում ոչ սննդամթերքում, ոչ ջրում մանրէներ չէին հայտնաբերվել:
Նախորդիվ`
Արցախում երեխաների շրջանում աղիքային սուր վարակը տարածվել է կոնտակտ ճանապարհով
Արցախում շարունակվում է սուր աղիքային վարակով երեխաների հոսպիտալացումը
Արցախում մանկապարտեզներից և դպրոցներից սուր աղիքային վարակով 42 երեխա է հոսպիտալացվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները